ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ Իրանի հետ փաստաթուղթը դեռևս միայն փոխըմբռնման հուշագիր է, և իր դիրքորոշումը մնում է կոշտ։ «Իրանի հետ համաձայնագրի տեքստը վերջնական չէ. դա փոխըմբռնման հուշագիր է։ Եթե ինձ դուր չգա այն, կամ եթե նրանք իրենց վատ պահեն, մենք կվերադառնանք նրանց վրա կրակելուն և գլխներին ռումբեր թափելուն»,- հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև քննադատել է իր նախորդին՝ Բարաք Օբամային՝ պնդելով, թե իրանցիները նախկինում ծիծաղել են նրա վրա։



