Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր խնդիրների շուրջ մշտապես կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել։ Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Շոյգուն այդ մասին ասել է Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։ Շոյգուն որպես օրինակ մատնանշել է Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում երկու երկրների համագործակցությունը՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենաբարդ ժամանակահատվածներում Մոսկվան և Անկարան կարողացել են ընդհանուր լուծումներ գտնել։ Շոյգուն անդրադարձել է նաև Ուկրաինայի հարցով համագործակցությանը՝ հիշատակելով ուկրաինական նավահանգիստներից թուրքական նավերի վերադարձի, պարենային մատակարարումների կազմակերպման և բեռնափոխադրումների հետ կապված հարցերը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է նաև 2022 թվականին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներով մշակված համաձայնագրի նախագիծը՝ նշելով, որ այն ժամանակ կողմերը զգալի առաջընթաց էին արձանագրել։ Անդրադառնալով Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը՝ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները՝ միաժամանակ պնդելով, որ ՄԱԿ-ը չի կարողացել լիարժեք իրականացնել իր պարտավորությունները տվյալ պայմանավորվածությունների շրջանակում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6134

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով