Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մի վարորդ հունիսի 13-ին՝ գիշերվա ժամը 3:40-ի սահմաններում, Մինաս Ավետիսյան և Դրոյի փողոցների խաչմերուկում կատարել է դրիֆթ։ Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել և համակեցության կանոններն ու մարդկանց անդորրը խախտել է Ուլնեցու փողոցի բնակիչ 21-ամյա երիտասարդը։ Հունիսի 15-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16882

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով