Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է «Türkiye» թերթին՝ Ռուսաստան կատարած այցի արդյունքներով, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման հարցում։ Մեր նախագահի՝ Թայիփ Էրդողանի, կամքով բազմաթիվ կարևոր քայլեր են արվել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիափոխադրումների հաստատումը։ Պարզ է նաև, թե ինչ է մնում անել նոր ժամանակաշրջանում։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծվեն»,- նշել է Ֆիդանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6172

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով