2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին

Զբաղվածության ապահովման նոր ծրագիր՝ hաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց համար․ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։ Ըստ այդմ, աջակցություն կտրամադրվի այն գործատուներին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող, այսինքն՝ պետական մարմինների), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքեն ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն) կամ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ։ Ընդ որում, աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Ծրագրի շրջանակում գործատուին եռամսյակային կտրվածքով կփոխհատուցվի աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկը՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 դրամը, աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 50,000 դրամը։ Եթե աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակվեն նաև փոխհատուցման ժամկետի ավարտից հետո` առնվազն մեկ տարի, ապա գործատուին կտրամադրվի լրացուցիչ միանվագ աջակցություն՝ 100,000 դրամի չափով։ Զբաղվածության ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով