Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10 տարի անց ՄԻԵԴ-ն ադրբեջանին պարտավորեցրել են 90.000 եվրո փոխհատուցում վճարել մայոր Հայկ Թորոյանի ընտանիքին՝ կենդանության օրոք նրա գլխшտմшն փաստով։ Դատարանն այսօր արձանագրել է, որ ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խnշտшնգnւմների արգելքը։ Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին՝ հորը, մորն ու քրոջը։ Քյարամի դեպքին հավասարազոր, այս դրվագը Ապրիլյանի ամենածանր դեպքերից էր։ Մայոր Հայկ Թորոյանը զոհվել էր 2016 թվականի ապրիլի 2-ին, Թալիշի ուղղությամբ տեղակայված 170-րդ մարտական դիրք զինամթերք տեղափոխելու ժամանակ։ Նրանց բեռնատարն ընկել էր շրջափակման մեջ։ Հայկը վիրավորվել էր, իսկ վարորդը՝ Հրանտ Ղարիբյանը, տեղում զոհվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վիրավորվելուց հետո, կենդանության օրոք թշնամին նախ կտրել է Հայկ Թորոյանի դшստшկները, ապա՝ գլnւխը, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Վարորդին գլխшտել էին արդեն մшհшցшծ վիճակում։ Հայկ Թորոյանը հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։ Մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել։ Ջերմ և ամուր բարեկամություն եմ մաղթում կենդանության օրոք վիրավոր ու անօգնական մարդուն գլխատողների երկրպագուներին։ Օր լինի, ձեզ լինի»։



