Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը

Հունիսի 18-ին՝ ժամը 13։04-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:51-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է խոտածածկույթ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով