Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Միացյալ Նահանգների զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրավաճառներին պատկանող նավին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։ «Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրամաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», – նշել է հրամանատարությունը X-ի իր էջում։ Հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների՝ 2025 թվականի աշնանից ի վեր ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով