Արտարժութային SWIFT փոխանցումների բարձր որակի, գործառնական կատարելության և միջազգային թղթակցային հարաբերություններում երկարամյա արդյունավետ համագործակցության համար Հայէկոնոմբանկն արժանացել է ավստրիական առաջատար «Ռայֆայզեն Բանկ Ինտերնեյշնլ ԱԳ»-ի «Միջազգային փոխանցումների որակի գերազանցություն» հատուկ մրցանակին: Միջազգային թղթակցային հարաբերությունների շարունակական կատարելագործումն ու թվային լուծումների ներդրումը թույլ են տալիս Բանկին մշտապես ապահովել փոխանցումների բարձր որակ և համապատասխանություն: Մրցանակը, որը Ռայֆայզեն Բանկ Ինտերնեյշնլի կողմից շնորհվում է գործընկեր ֆինանսական կառույցներին, վկայում է Հայէկոնոմբանկում համապատասխան գործընթացների հստակ կազմակերպման և թիմի բարձր մասնագիտական պատրաստվածության մասին: Այն ևս մեկ անգամ փաստում է Հայէկոնոմբանկում հաճախորդներին միջազգային լավագույն փորձառությունն առաջարկելու հանձնառության մասին: Կարևորելով միջազգային փոխանցումների ոլորտում արձանագրված հաջողությունները՝ Հայէկոնոմբանկը լիահույս է, որ Ռայֆայզեն Բանկ Ինթերնեյշնլի հետ ամուր և վստահելի համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակի ընդլայլնվել նույն արդյունավետությամբ: 86 86 | aeb.am Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



