Ուիթքոֆը Պուտինին խնդրել է ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր գործարքի բանաձևով երկտողը. CNN

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Կրեմլում ընթացող բանակցությունների ժամանակ փորձել է անձնական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նշվում է The New York Times-ի լրագրողների վերջերս լույս տեսած «Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում» գրքում։ Ինչպես պնդում են հեղինակները, հանդիպումներից մեկի ժամանակ Պուտինը թղթի կտորի վրա «3+2» նշումն է արել. ենթադրվում է, որ խոսքը տարածքային այն բանաձևի մասին է, որը քննարկվել է Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Գրքի հեղինակների տվյալներով՝ Ուիթքոֆը խնդրել է ռուսական լիդերին ստորագրել այդ թղթի վրա և թույլ տալ այն պահել իրեն։ Պուտինը դրել է իր ստորագրությունը, ինչից հետո ամերիկացի դիվանագետը վերցրել է երկտողը և հետագայում այն տեղադրել շրջանակի մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6436

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով