Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։ Այդ մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը: Վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։ Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։ Մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի և փրկրարար ծառայության աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն` աշխատանքների կազմակերպման ընթացքին և հետագա անելիքներին առնչվող հարցեր քննարկելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով