Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչը՝ «Աղեղնավոր A»-ն, նյութ է արտանետում տիեզերական քամու տեսքով։ «Չնայած մեր Գալակտիկայի կենտրոնական սև խոռոչի՝ «Աղեղնավոր A»-ի մոտ լինելուն և կարևորությանը, նրանից եկող ակտիվ քամին ավելի քան կես դար մնում էր գիտնականների ուշադրությունից դուրս։ Այժմ մենք հայտնում ենք հզոր ակտիվ քամու հայտնաբերման մասին», – նշվում է հետազոտության մեջ։ Գիտնականների կարծիքով՝ Գալակտիկայի կենտրոնական շրջանում դիտվող այս երևույթը, ամենայն հավանականությամբ, բնորոշ է նաև Տիեզերքի բազմաթիվ այլ «հանգիստ» գալակտիկաների։ «Աղեղնավոր A»-ն գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում և համարվում է գերզանգվածային սև խոռոչ։ Այն ճառագայթում է ռադիո, ինֆրակարմիր, ռենտգենյան և այլ տիրույթներում և շրջապատված է տաք գազային ամպով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով