ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ բանակի զինծառայողների վարժանքներից՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ: Հրթիռահրետանային ստորաբաժանումն անցնում է ուսումնական պարապմունքի պլանով առաջադրված խնդիրների իրականացմանը: Ճշգրիտ գործողություններով խոցվում են պայմանական նշանակետերը: Գերակա խնդիրն է վեր հանել զորախաղին ներգրավված ստորաբաժանման պաշտպանունակությունը, ստուգել զինանձնակազմի գործողությունների արդյունավետությունը, կատարելագործել նրանց ներդաշնակումը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով