Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել

Լոռու մարզում փրկարարները Ձորագետ գետի ափից վիրավոր արծվի են տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Հունիսի 19-ին ժամը 16։31-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավոր արծվին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ»,– նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով