Այժմ ԱՄՆ-ն հուսահատությունից պնդում է բանակցությունների անհրաժեշտությունը. Խամենեիի խորհրդական

Ենթադրվում էր, որ Ամերիկան «խաղաղություն ուժի միջոցով» ռազմավարությամբ կստիպի Իրանին կապիտուլյացիայի ենթարկվել, իսկ այժմ, երբ նրանք ձախողվել են, հուսահատությունից պնդում են բանակցությունների վրա։ Այս կարծիքն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Սակայն թշնամին ցույց տվեց, որ չի պահում իր խոստումները։ Մենք պետք է զգույշ լինենք, ցանկացած լավատեսություն կօգտագործվի թշնամու կողմից»,- գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։ Նշենք, որ այսօր Իրանի, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի պատվիրակությունները գտնվում են Շվեյցարիայի Բյուրգենշտոկ առողջարանում, որտեղ պետք է անցկացվեն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Մինչդեռ Իսրայելը, անտեսելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6463

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով