ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր

Ուկրաինայի զինված ուժերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Կերչի լաստանավային անցմանը, ինչպես նաև Կերչի և «Կավկազ» ծովային նավահանգիստներին։ Լաստանավային երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ ԱԹՍ-ները թիրախավորել են «Պանագիա» լաստանավը, ինչի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել ևս մեկ մարդ։ Հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել նաև Տեմրյուկի շրջանի Չուշկա ավանի նավթային տերմինալում։ ՌԴ-ի կողմից նշանակված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել է, որ Կերչի թերակղզում (Ղրիմի արևելք) դրոնների գրոհի հետևանքով կա չորս զոհ և 28 վիրավոր: Astra տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Կերչում վնասվել է նաև բազմահարկ բնակելի շենք:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով