Ղրիմում հունիսի 21-ին դադարեցվել է բենզինի վաճառքը։ Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը; Նշվում է, որ բացառություն կլինի միայն պետական ծառայողների համար։ Բենզին կվաճառվի միայն այն պետական ծառայություններին, որոնք ապահովում են Ղրիմի կենսագործունեությունն ու անվտանգությունը։



