ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի

Ռուսատանի Դաշնության կազմում գտնվող Տուվայի Հանրապետությունում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա։ Այդ մասին հայտնել է Տուվայի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը։ Նշվում է, որ տղամարդը ներխուժել է “Орленок” մանկական ճամբեր, մի քանի երեխա վնասվածքներ են ստացել։ Ճամբարի աշխատակիցները վնասազերծել են նրան և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ Բժիշկները հետազոտել են տուժած երեխաներին, նրանց ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։ Նախնական տվյալներով՝ ճամբար ներխուժած տղամարդը հարբած է եղել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16870

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով