Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ

Ինչպես ՔԿ-ն հայտնել էր, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 674 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 30 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով