Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի տենդով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը, զոհերի թիվը՝ 250-ը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերի նախարարությանը։ Հունիսի 22-ի դրությամբ կա Էբոլայով ախտահարված 1003 հիվանդ։ Մահերի թիվը հասել է 254-ի։ Մահացությունը կազմում է 25,3%։ Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 365 մարդ, իսկ 100 մարդ լիովին ապաքինվել է։ Նախարարությունը նշում է ապաքինման մակարդակի ցուցանիշների բարելավումը, բայց տեղի է ունեցել շփումների հսկման մակարդակի նվազում: Այն կազմում է 58%։ Էբոլա տենդի ներկայիս բռնկումը տեղի է ունեցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մայիսի 15-ին։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Էբոլայից հիվանդության և մահվան դեպքեր կան հարևան Ուգանդայում:



