Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների արդյունքները, մասնավորապես՝ ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները։ Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել նոր հանձնարարականներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9958

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով