Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի ավելի շատ եկամուտ կստանա։ Կառավարության աջակցությունը՝ ֆերմերներին. առաջին անգամ սուբսիդավորվում է կաթի արտադրությունը։ «Շտապե՛ք, դիմելու համար քիչ ժամանակ է մնացել։ Սուբսիդավորման գումարի ստացման նպատակով անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները»,- ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով