Հրաձգություն ԱՄՆ-ի գրադարաններից մեկում. կա երկու զոհ

Կալիֆորնիա նահանգի Չիկո քաղաքի գրադարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է San Francisco Chronicle թերթը։ Զոհվածների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանք չափահասներ են։ Վիրավորում է ստացել նաև մեկ անչափահաս, որը հոսպիտալացվել է։ Դեպքի վայր օպերատիվորեն ժամանած իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել կրակողին, երբ նա փորձել է լքել տարրական դպրոցի մոտակայքում գտնվող գրադարանի տարածքը։ Նրա ինքնությունը դեռևս չի բացահայտվում։ Պարբերականի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9766

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով