Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան․ գրում են տեղական լրատվամիջոցները։ «Երկրի թշնամիները, թիրախավորելով Իրանի ենթակառուցվածքները, նպատակ ունեն դժգոհություն սերմանել բնակչության շրջանում։ Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ դժգոհություն առաջանա», – ընդգծել է Իրանի նախագահը։ Նա հավելել է, որ ժողովրդի կողմից զոհաբերության անհրաժեշտություն դեռևս չկա, բայց սպառումը պետք է վերահսկվի։


