Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովների անհատական կազմերը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ և 31-րդ հոդվածի 4-րդ մասերը՝ 1․ Հաստատել՝ 1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի 2) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 2-ի»,- նշված է որոշման մեջ: Մրցութային հանձնաժողովների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը՝ այստեղ: Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը՝ այստեղ :

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9646

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով