ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում

ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է աղետի ենթարկվել Ալյասկայում՝ Սիտկա քաղաքի շրջանում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Ափամերձ պահպանության ծառայությունը։ Փրկարարական ծառայություններ և որոնողական խմբեր էին ուղարկվել ԱՄՆ ափամերձ պահպանության ծառայության MH-60 Jayhawk ուղղաթիռի կործանման վայր։ Ափամերձ պահպանության ծառայությունում ընդգծել են, որ առաջնահերթ խնդիրն անձնակազմի անդամների փրկությունն էր և նրանց անվտանգության ապահովումը։ Անձնակազմի չորս անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, զոհեր չկան: Վթարի պատճառը դեռևս անհայտ է։ Կանցկացվի միջադեպի հանգամանքների հետաքննություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16877

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով