«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև: Ապրիլի 24-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեքստերը գնալով նմանվում են Էրդողանի տեքստերին: Եթե մի քանի անգամ էլ նման տեքստեր հրապարակի, բովանդակային որևէ տարբերություն չի լինի: Ավելին, նա հետևողականորեն խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ փոխարենն ասելով՝ Մեծ եղեռն: Նրա տեքստերում քողարկված սլաքն ուղղվում է Ռուսաստանի ուղղությամբ՝ իբրև թե մենք դարձել ենք Ռուսաստանի զոհը: Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի թեզերը նույն թուրքական մերժողական պատմագիտության կեղծ թեզերն են: Նիկոլ Փաշինյանն Ալիևի ստորին խոսնակի առաքելությունն է կատարում: Այո՛, հայ ժողովուրդը խորհելու բան ունի, բայց այն ուղերձով, որն արեց Վեհափառը՝ ինչպե՞ս պատահեց, որ Ցեղասպանությունից 100 տարի հետո մենք հայտնվեցինք նույն ռեժիմի մեջ, ինչպե՞ս կարողացանք սրանց բերել իշխանության: Ցանկացած այլանդակություն հայ ժողովուրդը վերագրում է հայ ժողովրդի գրպանին, գցում նրա գրպանը:


