ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի առաքումների ծավալներն արդեն վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ։ «Մենք նավթ և բնական գազ ենք մատակարարում Հորմուզի նեղուցով նախաճգնաժամային մակարդակով։ Մենք կարող ենք նաև գերազանցել դրանք», – Սպիտակ տանն ասել է նա լրագրողներին։ Ռայթը նաև հավելել է, որ երկու օր առաջ սահմանվել է Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումների օրական ծավալների ռեկորդային ցուցանիշ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով