Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունիսի 23-24-ը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանի խոսքով՝ այցի շրջանակում նախատեսված հանդիպումների ընթացքում կքննարկվեն թուրք-լեհական հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները, ինչպես նաև գործող համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ Սպասվում է, որ կողմերը երկկողմ օրակարգից բացի մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով