Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը

Փոթորիկը պոկել է Չելյաբինսկի մարզի Բոլշոյ Կույաշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածնի Հովանու 200-ամյա տաճարի փոքր գմբեթը։ Տաճարի սոցցանցի էջերում հրապարակված կադրերից դատելով՝ բեկորներն ընկել են ցանկապատի վրա և մասնակիորեն ավերել այն, վնասվել է նաև հենց ինքը՝ գմբեթը։ «Մենք օգնության համար դիմել ենք մասնագետներին, ովքեր գնահատել են վնասը, և որոշում է կայացվել վերականգնել գմբեթն ու խաչը, այլ ոչ թե նորը պատվիրել»,— ավելացված է հայտարարության մեջ։ Բոլշոյ Կույաշ գյուղի Սուրբ Աստվածածնի Հովանու տաճարը դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան է. 2012 թվականին լրացել է տաճարի հիմնարկեքի (առաջին քարի տեղադրման) 200-ամյակը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16870

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով