Արհեստական բանականությունը կարող է պլանավորել քո հաջորդ ուղևորությունը։ Հյուրանոցում գրանցում, ռեստորանների որոնում, լուսանկարվելու համար հարմար տեղերի նշում, ամեն ինչ արվում է ալգորիթմների օգնությամբ։ Շատ հարմար է, բայց նաև՝ մի քիչ ձանձրալի՞։ Կարծում եմ՝ տեխնոլոգիան կարող է բարելավել մեր ճամփորդությունները, բայց եթե բոլորը օգտվում են նույն առաջարկներից, արդյոք ուղևորությունները չեն նմանվի իրար։ Ուղևորությունը պետք է հաճելի լինի։ Իսկ պլանավորո՞ւմը։ Ոչ այնքան։ Մի պահ երազում ես արձակուրդի մասին, հաջորդ պահին՝ արդեն խրված ես տասնյակ վիրտուալ էջերի, կարծիքների և գների համեմատությունների մեջ։ Ուրեմն ինչո՞ւ չթողնել, որ AI-ն դա անի։ Ինչպես Spotify-ն է առաջարկում երաժշտություն, իսկ Netflix-ը՝ սերիալներ, AI ճամփորդական պլանավորողները խոստանում են ստեղծել քո ճաշակին համապատասխան ուղևորություններ։ ․ ճանապարհորդների յուրաքանչյուր չորրորդը արդեն օգտագործում է AI արձակուրդ պլանավորելու համար։ Բայց կարո՞ղ է արդյոք ալգորիթմը հասկանալ, թե ինչն է «կատարյալ հանգիստը»։



