Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին

ՆԳՆ Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 22-ին՝ ժամը 13.36-ին, հաղորդում է ստացվել, որ Այգեշատ գյուղի տարածքում 50-ից 55 տարեկան տղամարդու դի կա։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Քասախ գետում հայտնաբերել են հունիսի 6-ից Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վաչության կողմից որպես անհետ կորած որոնվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Կարապետ Մարգարյանի դին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9677

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով