Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։ Այս մասին նա գրել է X հարթակում։ «Այսօր «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին կարևոր փորձարկումն ավարտվել է լիակատար հաջողությամբ», – հայտնել է Հեգսեթը։ Նա նշել է, որ դինամիկ ինքնավար պաշտպանական համակարգն անթերի կերպով իրականացրել է բազմաթիվ մոտեցող թիրախների հայտնաբերումը, թիրախավորումը և ոչնչացումը։ 2025 թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը երկրի համար կարժենա մոտավորապես 175 միլիարդ դոլար։ Նա նշել էր, որ այն կներառի ցամաքային, ծովային և տիեզերական համակարգեր, իսկ դրա շահագործումն սպասվում է մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9905

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով