38-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհին

Գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ հատվածում պարեկները հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 5,5 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9675

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով