Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Անգլիայի հարավում հունիսի 24-ին ջերմաստիճանը հասել է 35.8 աստիճան ցելսիուսի՝ գերազանցելով 1976 թվականի հունիսի ռեկորդը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը։«Նախնական տվյալներով՝ այսօր Մեծ Բրիտանիայում գրանցվել է ամենատաք հունիսյան օրը։ Արևմտյան Սասեքսի Վիգգոնհոլթում գրանցվել է 35.8 աստիճան», – հայտնել է ծառայությունը։ Նախորդ ռեկորդը՝ 35.6 աստիճանը, գրանցվել էր Սաութհեմփթոնում 1976 թվականի հունիսին և Լոնդոնի Քեմդեն հրապարակում՝ 1957 թվականի հունիսին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9675

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով