ԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը և այդ հարցով աշխատում է Կոնգրեսի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես գիտեմ, որ Փիթ Հեգսեթը և ամբողջ թիմն այժմ զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, քանի որ կան որոշակի բաներ, որոնք պետք է հաստատվեն ամերիկյան օրենքների պահանջներին համապատասխանելու համար: Նախագահը հանձնարարել է մեզ անել դա», – ասել է Վենսը, որը մասնակցում էր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպմանը։ «Սա, ըստ էության, Կոնգրեսին վերաբերող հարց է։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Թուրքիան պահպանում է ամերիկյան օրենքները, որպեսզի կարողանա ստանալ F-35-ներ»,- պարզաբանել է Վենսը։ «Մենք կաշխատենք այդ ուղղությամբ», – հավելել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով