Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր համերաշխությունն է հայտնել երկրաշարժերից տուժած Վենեսուելային։ Իր աջակցության ուղերձը Լայենը իսպաներենով տեղադրել է X միկրոբլոգում։ «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր վենեսուելացիներին՝ երեկ գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։ Ես մտածում եմ հատկապես զոհերի և նրանց ընտանիքների մասին։ Մենք ձեզ հետ ենք», – նշել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ցավակցություն է հայտնել Վենեսուելային։ «Մտքերս և աջակցությունս Վենեսուելայի ժողովրդին՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Ես իմ խորին համերաշխությունն եմ հայտնում զոհերին, նրանց ընտանիքիներին և տեղում մոբիլիզացվածներին», – նշել է նա X-ում գրառման մեջ։



