Իրաքը դիտարկում է OPEC-ից դուրս գալու հնարավորությունը, եթե կազմակերպությունը զգալիորեն չբարձրացնի երկրի նավթի արդյունահանման սահմանաչափը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Իրաքը OPEC-ի երկրորդ խոշորագույն նավթարդյունաբերողն է Սաուդյան Արաբյայից հետո և կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է: Բաղդադը պնդում է` ներկայիս սահմանաչափը չի համապատասխանում արտադրական ներուժին: Իրաքի տնտեսությունը լուրջ ճնշման տակ է հայտնվել պատերազմի հետևանքով, որը խաթարել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով: Կառավարությունը ֆինանսական դժվարությունների պայմաններում OPEC-ից պահանջում է ավելացնել իր արտադրական սահմանաչափը: Միաժամանակ Իրաքից հայտարարել են, որ ներիկայում առաջնահերթությունը կազմակերպության կազմում մնալն է բարձր սահմանաչափ ստանալու պայմանով: Reuters-ի տվյալներով` OPEC-ը այժմ վերանայում է անդամ երկրների արտադրական հնարավորությունները, որոնց հիման վրա կսահմանվեն 2027 թվականի արդյունահանման մակարդակաները:



