Քաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում. Արայիկ Հարությունյան

«Քաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում»,- Հանրապետության հրապարակում արված լուսանկարին կից գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ապրիլի 25-ը ՀՀ քաղաքացու օրն է: Հանրապետության 101 բնակավայրերում ընթանում են միջոցառումներ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով: Միջոցառումները իրականացվում են 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։ Որպես բանախոսներ՝ հանդես են գալիս պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ: Երևանում, Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով