Մեկ իտալացի զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերի ժամանակ շենքի փլուզման հետևանքով, հաղորդում է Իտալիայի ԱԳՆ-ն։ 1970 թվականին Կարակասում ծնված տղամարդը մահացել է վենեսուելական մայրաքաղաքից հյուսիս գտնվող Լա Գուայրա նահանգում։ «Իտալիայում հաստատել են Իտալիայի և Վենեսուելայի երկքաղաքացիություն ունեցող անձի մահվան մասին»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ տղամարդը երկրում բնակվող հարազատներ ուներ։ Իտալիայի գնահատականներով՝ Վենեսուելայում հաշվվում է իտալական անձնագիր կրող շուրջ 170 հազար անձ։ Արտգործնախարար Անտոնիո Տայանին խոստացել է արտակարգ իրավիճակների իտալացի մասնագետներ և ռազմական ինքնաթիռներ ուղարկել՝ երկրաշարժերից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով։ «Կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ վենեսուելացի ժողովրդին օգնելու և այնտեղ բնակվող իտալացիների բազմամարդ համայնքին ավելի մոտ լինելու համար»,- հայտնել է նա X սոցիալական ցանցում։



