Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով հունիսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի երկու ավերիչ ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 920 մարդ, իսկ 3,360-ը՝ վիրավորվել։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։ Երկրաշարժի հետևանքով դեռևս անհայտ կորած է համարվում ավելի քան 51 հազար մարդ։ Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայից, Սալվադորից և այլ երկրներից փրկարարական խմբեր են ժամանել Վենեսուելա, իսկ ԱՄՆ-ն խոստացել է 150 միլիոն դոլարի օգնություն և երկրի դեմ պատժամիջոցների մեղմացում։ Նշվում է, որ վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9632

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով