սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում հունիսի 27-ին՝ կեսօրից հետո, 28-ի գիշերը , քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ը և հուլիսի 1-2-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով