Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը

Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9620

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով