Հունիսի 28-ին՝ ժամը 04։24 -ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրի Մայրաքաղաքային փողոցում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ նոր կառուցվող շինության նկուղային հարկում այրվում են փայտե կաղապարներ (մոտ 4500 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։55-ին, մարվել՝ 06։23-ին։ Այրվել են փայտե կաղապարներ՝ մոտ 1000 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մյուս հատվածներ։ Հայտում է ՆԳՆ փրկարար ծառայությունը



