Կոլումբիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Կոլումբիայում՝ Պանամերիկյան մայրուղու վրա, պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 14 մարդ, իսկ մոտ 38-ը ստացել են վնասվածքներ։ Պայթյունի հետևանքով ոչնչացվել է մեկ ավտոբուս և մոտակայքում գտնվող տասնյակ ավտոմեքենաներ, հայտնում է El País-ը։ Նախագահ Գուստավո Պետրոն հարձակման համար մեղադրել է զինված խմբավորմանը, որը ղեկավարում է «Մարլոն» մականունով հայտնի անձը։ Նա այդ խմբի անդամներին անվանել է ահաբեկիչներ, ֆաշիստներ և թմրանյութերի առևտրով զբաղվողներ՝ կոչ անելով հետապնդել նրանց ամբողջ աշխարհում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով