«Յուրաքանչյուր փրկված կյանք հաղթանակ է»․ Վենեսուելայում նորածնի են դուրս բերել փլատակների տակից

ԱՄՆ-ի որոնողափրկարարական խմբերը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակների տակից կենդանի դուրս են բերել նորածնի։ Այդ մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտնել է X սոցիալական հարթակում։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երեխայի փրկությունը հնարավոր է դարձել՝ չնայած «գրեթե անհնարին պայմաններին»։ «Յուրաքանչյուր փրկված կյանք հաղթանակ է», – նշել են ԱՄՆ Պետական դեպարտամենտում։ Տեսանյութը հրապարակել է Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը, որի փրկարարները նույնպես մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9664

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով