Հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու դի․ Shamshyan.com

Երեկ՝ հունիսի 27-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շերամի 2-րդ փողոցի հասցեներից մեկում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները երկու վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ սպանության կամ հանկարծամահության։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9632

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով