1000 հավելյալ մահ` Ֆրանսիայում. աննախադեպ շոգի մահացու հետևանքները

Եվրոպան պատուհասած աննախադեպ շոգի ֆոնին Ֆրանսիայում գրանցվել է հավելյալ մահացության 1000 դեպք, տեղեկացրել է «Santé Publique» հանրային առողջապահության գործակալությունը։ Մահացածների գերակշիռ մասը 65-ն անց անձինք են, թեև ծայրահեղ շոգը հարվածել է բնակչության բոլոր խավերի առողջությանը։ Կառույցում ակնկալում են, որ զոհերի վերջնական թիվը դեռ կաճի՝ ծերանոցներից և հիվանդանոցներից լրացուցիչ տվյալների ստացմանը զուգընթաց։ Այժմ շոգ եղանակը տեղաշարժվում է դեպի արևելք։ Երկրի մեծ մասում ջերմաստիճանն արդեն նվազել է, սակայն հյուսիսարևելյան որոշ շրջաններում վտանգի նախազգուշացումը դեռ ուժի մեջ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով