Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետի պարտականությունները կատարող Օլգա Բունիաթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են միջազգային իրավաբանական ֆորումին։ Ինչպես տեղեկանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրությունից, Սիրո Ամիրխանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի հետ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր։ Ֆորմումի շրջանակում Գլխավոր հարկադիր կատարողը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանում հարկադիր կատարման ոլորտի օրենսդրական նորամուծությունները և կատարողական վարույթի թվայնացումը, մասնավորպես՝ միասնական տեղեկատվական համակարգը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը և «Անձնական գրասենյակ» հարթակը։ Ներկայացվել են նաև սույն թվականի հունվարի 1-ից կրիպտոակտիվների շուկայի իրավական կարգավորումները, որոնց արդյունքում լիցենզավորված կազմակերպությունների հետ համագործակցելով՝ կրիպտոակտիվների վրա կարող են արգելանքներ կիրառվել դրանք իրացնելու համար։ Միաժամանակ գործընկերներին ներկայացվել են պարտապանի՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների հաշիվներում առկա դրամական միջոցների վրա բռնագանձում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9746

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով