Երկրների ղեկավարները իրենց մտահոգություններն են հայտնել Թրամփին

Պետությունների ղեկավարները իրենց մտահոգություններն են հայտնել Թրամփին՝ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ։ «Սառան և ես ցնցված էինք երեկ երեկոյան Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի դեմ կատարված մահափորձից։ Մենք թեթևացած ենք, որ նախագահը և առաջին տիկինը ապահով են և ուժեղ։ Մենք մաղթում ենք արագ և լիարժեք ապաքինում վիրավորված ոստիկանին և ողջունում ենք ԱՄՆ Գաղտնի ծառայությանը՝ արագ և վճռական գործողությունների համար»,-գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իրենց մտահոգություններն են հայտնել նաև Ճապոնիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի և այլ երկրների ղեկավարները՝ ներառյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցներից հետո։ Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում»,-X-իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով